Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 59 հասցեի մոտ նկատել են միմյանց հետ վիճաբանող եւ իրար փոխադարձ հարվածներ հասցնող մի խումբ երիտասարդների:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք՝ 1991 թ. ծնված Հենրիկ Մ.-ն, 1985 թ. ծնված Արսեն Բ.-ն, 1987 թ. ծնված Հայկ Խ.-ն եւ 1985 թ. ծնված Շալիկո Խ.-ն խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:

Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց եւ դատաբժշկական փորձաքննություններից:

Կատարվում է հետաքննություն: