ԱՄՆ-ից 72-ամյա Հովարդ Էլմերն այնքան հմտորեն է ձվածեղ պատրաստում, որ այդ ոլորտում համաշխարհային 2 ռեկորդ է սահմանել. ամենաարագ ձվածեղն է պատրաստել (39 վայրկյան) եւ կարողացել է ընդամենը 30 րոպեում 427 բաժին ձվածեղ պատրաստել:
Աշխատանքային 42 տարիների ընթացքում Հովարդը ձվածեղի լավագույն բաղադրատոմսն է գտել, որով միշտ կիսվում է լրագրողների հետ: Կատարյալ ձվածեղ պատրաստելու համար հարկավոր է 2 ձուն հարել երկու ճաշի գդալ ջրի հետ, թավան կարագով պատել, լավ տաքացնել, ձուն լցնել կենտրոնում եւ թավան տարուբերել, որպեսզի ձուն հավասարաչափ բաշխվի: Ըստ Kedem-ի, երբ ձուն թանձրանում է, հարկավոր է ձվածեղի վրա պանիր, սպանախ կամ որեւէ այլ միջուկ լցնել եւ դնել ափսեի վրա:




























