Ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը իր եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի դեմ վերջերս կատարված հարձակման մասին հաղորդում չի տվել ոստիկանություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը։
«Չենք դիմել ոստիկանություն, չենք էլ դիմելու։ Դիմենք, որ մեր դեմ գործ հարուցե՞ն»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը։
Մանվել Եղիազարյանը նշեց, որ ոչինչ չի փոխվի, թե հաղորդում տան, ինչպես դա եղավ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի եւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դեպքում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին 4 անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, իսկ դրանից առաջ հարձակման էին ենթարկել ազատամարտիկներ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։




























