Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն»  խմբակցության եւ «Արցախատուն» պատգամավորական խմբի անդամների հետ:

Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ դրանք մեծապես նպաստում են իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: