Գերմանական Դյուսելդորֆում աղավնի է կորել, որին սեփականատերը 150 հազար եվրո է գնահատել: Ըստ Associated Press-ի, քաղաքային ոստիկանությունը սկսել է փնտրել թռչնին: Աղավնուն գտնողին 10 հազար եվրո պարգեւ են խոստացել:

Աղբյուրի համաձայն, 6-ամյա արու աղավնին AS 969 տեսակի ներկայացուցիչ է, որին գողացել են քաղաքի ծայրամասում տեղակայված փակ թռչնանոցից:

Ըստ Lenta-ի, ոստիկանները կարծում են, որ աղավնուն գողացել են մարդիկ, ովքեր լավ են հասկանում ընտանի աղբյուրների տարատեսակներից եւ արժեքից: Գողացվածն աղավնատան ամենաթանկարժեք թռչունն է եղել:

AS 969-ն աղավնու տեսակ է, որը մասնակցում է արագ թռիչքի հետ կապված տարբեր մրցաշարերի: