Ֆրանսիայի հարավ-արեւմտյան Սենտ-Անտուան դե Բրեյ քաղաքի բնակչուհին 6 օր շարունակ սեփական լոգարանում է անցկացվել: Ըստ The Daily Mirror-ի, թոշակառու կինը սայթաքել է եւ չի կարողացել դուրս գալ լոգարանից: Այդ ընթացքում նա միայն ծորակից ջուր է խմել եւ լոգարանից դուրս է բերվել փրկարարների օգնությամբ:
Աղբյուրի համաձայն, Յուգեթ կինն ավելի քան 80 տարեկան է: Ըստ Lenta-ի, փրկարարներին զանգահարել է տեղական փոստատարը: Նրան տարօրինակ է թվացել, որ մի քանի օր շարունակ տանտիրուհին չի արձագանքել դռան թակոցներին, սակայն պատուհանի փեղկերը բաց են եղել:
Լոգարանից դուրս գալուց հետո ֆրանսուհին փրկարարներից մեկ բաժակ կաթ է խնդրել: Կինը վստահեցրել է, որ լավ է զգում եւ չի տուժել:



























