ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը կարծում է, որ հասարակությունն ավելի սառն է դարձել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը:

«Սրանից տարիներ առաջ եթե հայոց բանակում որեւէ զոհ էր լինում, ամբողջ ազգը սգում էր: Առաջին զոհը ես եմ ունեցել Հադրութում եւ բերել, թաղել ենք Էջմիածնում: Հանրապետության նախագահն էր հելնում, գալում, զոհվածի արարողությանը մասնակցում: Էն վախտ ուրիշ էր, էն վախտ բոլորը, ոնց որ, մերն ըլներ: Հիմի որոշ մարդիկ իրանցը մի քիչ ուրիշ տեղ են դրել, ուրիշ բան են անում»,- ասաց գեներալը:

Մանվել Գրիգորյանը նշեց, որ իր համար այսօր սահմանին զոհված զինծառայողները նույնպես ազատամարտիկ են:

«Ով որ էսօր սահմանում կանգնած ա, նա ինձանից լավ ազատամարտիկ ա: Ես որ միշտ ասում եմ, մարդիկ չեն հասկանում, որ կարեւորը ունենալը չի, դրան տեր կանգնել ա պետք: Մենք արել ենք, թուրքին կատաղացրել ենք, քցել ենք էս էրեխեքի ջանին: Ու էրեխեքին տարել, կանգնացրել ենք սահմանին, ու ընկել ենք ուրիշ բաներով ենք զբաղվում՝ եսիմ ինչ բաժանումներով, եսիմ ինչ ցանկանալով, իրար վարկաբեկելով, իրար ուշունց տալով»,-ասաց Մանվել Գրիգորյանը: