Coca-Cola ընկերությունը Գազայի հատվածում գործարան է բացում: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Նշվում է, որ գործարանի շինարարությունը հավանության է արժանացել Իսրայելի իշխանությունների կողմից: Ֆաբրիկայի բացումը ծրագրվում է 2015 թվականին: Palestinian National Beverage Company-ի գլխավոր տնօրեն Էմադ Հինդին հայտարարել է, որ գործարանը հարյուրավոր աշխատատեղերով կապահովի պաղեստինցիներին:
«Դա հեշտ խնդիր չէր. ընկերությանը Պաղեստինի ազգային վարչակազմի եւ իսրայելական պաշտպանական ուժերի թույլտվությունն էր հարկավոր: Այն հարկեր է վճարում միայն Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Պաղեստինի ազգային վարչակազմին, այլ ոչ թե Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարած կառավարությանը, որպեսզի շրջանցի ահաբեկչական ֆինանսավորման օրենքները»,- ըստ Gazeta-ի՝ հայտարարել է Palestinian National Beverage Company-ի նախագահ Ցաի Կոուրին:




























