Ռուսական Բելագորսկում դեկտեմբերի 24-ի ցերեկը կրակոցների հետեւանքով սպանվել են տղամարդ եւ կին: «Հերթապահ բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ քաղաքի առեւտրային բազայի տարածքում մահացած կնոջ եւ տղամարդու են հայտնաբերել՝ հրազենային վնասվածքներով: Եվս մեկ տղամարդ ծանր վիրավոր էր», — Ռուսաստանի Ամուրի մարզի ՆԳՆՎ մամուլի ծառայության ղեկավարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
Դեպքի վայրում հայտնաբերվել է զենք, որը առգրավվել է: Ոստիկանները պարզել են, որ զենքը վիրավոր տղամարդուն է պատկանում:
«Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ վարկածներից մեկը խանդի հողի վրա կատարված հանցագործությունն է:



























