Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Սերգեյ Չեբոտարի աշխատասենյակում գաղտնալսող սարք են գտել, ասված է գերատեսչության կայքում: Դռան կողափայտին հարմարեցված տեսախցիկը աշխատել է շուրջօրյա եւ կարողացել է փոխանցել ինչպես ձայնային, այնպես են տեսաազդանշաններ: «ՆԳՆ-ն փակ օբյեկտ է, ցանկացած ոք չի կարող հայտնվել այնտեղ, ինչպես եւ փոխնախարարի աշխատասենյակում, որտեղ դռնից այն կողմ պետական մակարդակի հարցեր են լուծվում», — նշված է հաղորդագրությունում:

Չեբոտարի խոսքով՝ նման սարքի տեղադրումը կարող է ՆԳՆ-ի նախկին ղեկավարության հետ կապ ունենալ: Նա նաեւ չի բացառել, որ ՆԳՆ աշխատակիցներից մեկը կարող է այլ պետության համար աշխատել: