Երեւանում ավազակային հարձակում է տեղի ունեցել «Հայ Փոստի» մասնաճյուղերից մեկի վրա: Դեկտեմբերի 23-ին անհայտ անձինք «Հայ Փոստի» Մալաթիայի տարածքում գտնվող Հաղթանակ գյուղում գտնվող բաժանմունքի պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկելու եւ պատուհանը կոտրելու միջոցով ներխուժել են ներս եւ գողացել տեխնիկա եւ գումար: Նրանց տեխնիկական միջոցների գործադրմամբ հաջողվել է բացել չհրկիզվող պահարանը եւ հափշտակել գումար:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից, բայց հափշտակած գումարի չափի մասին տեղեկություն չեն հայտնել: Նշել են, որ կատարվում է նախաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվել հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:



























