Միացյալ Նահանգների դրական վիճակագրությամբ պայմանավորված կտրուկ աճի ճշգրտման շրջանակներում նավթի համաշխարհային գները նվազում են:

Երեւանի ժամանակով 09:32-ին Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0,54%-ով՝ մինչեւ 61,15 դոլար: WTI տեսակի թեթեւ նավթի ֆետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,46%-ով՝ բարելի դիմաց կազմելով 56,66 դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: