Մեքսիկայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ուեուետոկա շրջանում գազատար է պայթել: Առնվազն 2 հազար մարդ է տարհանվել, հաղորդում են տեղական իշխանությունները:

Pemex նավթային ընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազատարի փորձարկման ժամանակ: Դեպքի վայր են ժամանել քաղաքացիական պաշտպանության հրշեջներն ու ուժերը: Հաղորդվում է այրվածքներ ստացած 4 հրշեջների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գազի պայթյունը եւ դրան հետեւող հրդեհը իշխանությունների ստիպել են ժամանակավորապես դադարեցնել Մեխիկո-Կերետարո ավտոմայրուղու երթեւեկությունը: