ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կստուգեն Ուսամա բեն Լադենին սպանած հատուկ ջոկատայինին: Քննիչները պետք է բացահայտեն՝ արդյոք Ռոբ Օ’Նիլն է տարածե՞լ տեղեկությունը, որ հենց ինքն է սպանել «Ալ Քաիդա» խմբավորման առաջնորդին, հաղորդում է BBC-ռուսական ծառայությունը:

Նոյեմբերին Daily Mail թերթը հաստատել էր 2011թ. բեն Լադենին սպանած ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ներկայացուցչի ինքնությունը: Վերջինս Ռոբ Օ’Նիլն է: Իր մասին նա հրապարակային հայտարարել է այն բանից հետո, երբ ծառայություից վաղաժամ ազատվելու պատճառով նրան զրկել են մի շարք սոցիալական արտոնություններից: