2013թ. 331,6 հազար տոննայի համեմատությամբ 2014թ. Հայաստանում ցորենի բերքատվությունը ավելացել է 9,2%-ով՝ կազմելով 340 հազար տոննա: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Մեկ տարվա ընթացքում ցորենի միջին բերքատվությունը հեկտարի հաշվով 31.3-ից ավելացել է մինչեւ 32 ցենտներ: Արդյունքում մեկ տարվա ընթացքում հանրապետության ցորենով ինքնապահովվածությունը 46,8%-ից ավելացել է մինչեւ 51%-ը:
Ընդհանուր առմամբ, հավաքվել է 591 հազար տոննա հացահատիկ
եւ հատիկաընդեղեն, ինչը 2013թ. ցուցանիշից բարձր է 7,8%-ով (548,8 հազար տոննա):
Նախարարը նաեւ նշեց, որ 2014թ. վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2013թ. 71%-ի փոխարեն կազմել է 74,2%:



























