Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Դավիթ Ս.-ն եւ հանձնել ինքնաձիգի տարբեր տրամաչափի 10 փամփուշտ եւ «մոնտաժային» տիպի 37 փամփուշտ՝ հայտնելով, որ զինամթերքը նույն օրը գտել է Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի դիմացի այգուց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























