Երեւանի շուկաներում անորակ խոզի մսի վաճառքի գործը հետաքննվում է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանը:

Նա նշեց, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստուգումներն արդեն հաստատել են սատկած խոզի մսի վաճառքի փաստը: Մթերքն անմիջապես հետ է կանչվել, գործը հանձնվել է քննչական մարմիններին:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Քննչական կոմիտեն արդեն ընդունել է վաճառի գործով փաստաթղթերը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Եղվարդի մանկապարտեզում թունավորման դեպքը, հավելեց նախարարը: