Մալայզիայի հյուսիսային եւ արեւելյան նահանգներում վերջին տասնամյակների ամենուժեղ ջրհեղեղները տեղական իշխանություններին ստիպել են մոտ 60 հազար մարդ տարհանել: Այդ մասին հաղորդում է Bernama տեղեկատվական գործակալությունը:

Տարերային աղետի հետեւանքով 4 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրի հյուսիս-արեւելքում տրասնպորտային երթեւեկության համար տասնյակ ճանապարհներ են փակվել, կաթվածահար է արեւելյան առափնյա խոշոր քաղաքների միջեւ հաղորդակցությունը:

Տարերային աղետի հետեւանքների չեզոքացման նպատակով մալայզիական իշխանությունները ներգրավել են ոչ միայն փրկարարական ծառայությունների աշխատակիցներին, այլ նաեւ իրավապահ մարմինների անձնակազմին:Մալայզիայի օդերեւութաբանական վարչությունը մոտակա օրերին կանխատեսում է եղանակային պայմանների հետագա վատթարացում: