Պերուի իշխանությունները տարհանում են ամազոնյան Մոնտե Սալվադոր մեկուսի գյուղի բնակիչներին` տեղի հնդկացիական ցեղախմբի հարձակման պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նետուաղեղով զինված շուրջ 200 հնդկացի ներխուժել են գյուղ՝ ուտելիք գտնելու նպատակով: Հաղորդվում է, որ նրանք սատկացրել են ընտանի կենդանիներին ու տեղաբնակներից խլել խոհանոցային պարագաները:

Հարձակումից տուժած մարդիկ չկան, այնուամենայնիվ, տեղի ոստիկանությունը որոշել է գյուղի բնակիչներին բնակեցնել մոտակա քաղաքներից մեկում: Սա արդեն Մոնտե Սալվադորի վրա այս տարում հնդկացիների երրորդ հարձակումն է: