Ռուսաստանը մտնում է խորագույն ճգնաժամի մեջ, որտեղից նախագահ Վլադիմիր Պուտինը ողջ դուրս չի գա, կարծում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Ես կարծում եմ, որ ավելին, քան Ռուսաստանն արդեն արել է, այլեւս չի կարող անել: Որքան շատ Ուկրաինան պոտենցիալ դաշնակիցներ ունենա, այմքան քիչ չարիք կգործի Ռուսաստանը: Հանդարտեցումը երբեք չի աշխատի Պուտինի դեպքում», - նշել է Սահակաշվիլին:
Նրա կարծիքով՝ Ղազախստանն ու Բելառուսը ավելի կհեռանան Ռուսաստանից՝ իրենց երկրների տնտեսությունը պաշտպանելու նպատակով:
«Պորոշենկոն պարզապես փայլուն դիվանագետ է, եւ Նազարբաեւի ու Լուկաշենկոյի այցերը դեպի Կիեւ նրա հաղթանակն է: Ռուսաստանը մտնում է խորագույն ճգնաժամի մեջ, որտեղ Պուտինը ողջ դուրս չի գա: Կարծում եմ,, որ Լուկաշենկոն եւ Նազարբաեւը չեն ցանկանում կրկնել նրա ճակատագիրը: Ղազախստանն ու Բելառուսը արդեն վաղուց Ռուաստանի նկատմամբ հատուկ սեր չեն տածում: Սակայն այսօր այժմ այդ բացասական հույզերը ավելի արտահայտիչ են», - կարծում է քաղաքական գործիչը:
Սահակաշվիլին նաեւ ընդգծել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի թշնամի էր դարձել արտադաշինքային կարգավիճակից նրա հրաժարումից առաջ: Նրա կարծքով ՆԱՏՕ-ին Ուկրաիայի անդամությունը կանխորոշել է ստեղծված իրավիճակը:




























