Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների եւ Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արայիկ Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա դեկտեմբերի 15-ից ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: