Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Բազումի եւ Տավուշի բաժինների ծառայողները Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արեն Ղ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա նոյեմբերի 13-ից հետախուզվում էր դատարան ներկայանալուց խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի, 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի /6 դրվագ/, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի /4 դրվագ/ մեղադրանքներով: