Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 11.30-ին, Նոր Արեշի 33-րդ փողոցից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերուժան Գ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: