Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 17.15-ին, Օմսկ-Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Հովհաննես Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա նոյեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 /ծեծ/ հոդվածի մեղադրանքով: