Ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 11.30-ին, անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արամ Խ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. դեկտեմբերի 25-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:




























