Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարծում է, որ իշխանությունից իր հեռացումը ապօրինի էր:
«Այդ որոշումը բացարձակապես հակասահմանադրական էր, առանց հատուկ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման, Գերագույն եւ Սահմանադրական դատարանների եզրակացության: Սակայն ամենաակնհայտ խախտումն այն էր, որ իմ հեռացման համար քվերակել է 328 պատհգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 338 ձայն: Այդ որոշման ընդունմամբ պետական հեղաշրջման կազմակերպիչները անցել են վերջին սահմանը, նրանք սահմանադրական կարգի խախտում են թույլ տվել», - հայտարարել է Յանուկովիչը:
Ուստի Յանուկովիչի կարծիքով, ընդդիմությանը միայն մեկ տարբերակ էր մնացել: Նա հայտարարել է, որ երկրից հեռանալու իր որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ «ընդդիմության առաջնորդները» փորձել են նրան սպանել:




























