2014թ. խաղողի գործարանային գինը բարձրացել էր 6-7 դրամով: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքով՝ 2014թ. վերամշակող գործարանները խաղողը գնել են կգ-ի դիմաց միջինում  152,2 դրամով:

Դեկտեմբերի 19-ի դրությամբ հանրապետության մոտ 50 վերամշակող ձեռնարկություններ, ընդհանուր առմամբ, պատրաստել են 230 հազար տոննա պտուղ, բանջարեղեն եւ խաղող, այդ թվում՝ 34 հազար տոննա բանջարեղեն (որոնցից 23 հազար տոննան՝ լոլիկ), 14 հազար տոննա՝ պտուղ, 184 հազարը՝ խաղող: 2013թ. համեմատությամբ մթերումն ավելացել է 8,2 հազար տոննայով կամ 3,6%-ով: Մթերային գները բարձրացել են 4-11%-ով՝ կախված մշակաբույսից: