Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 24-ին, ժամը 12.44-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդանի կիրճում` Դավիթաշենի կամրջի մոտակայքում, հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ. 1994 թ.) դին:

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: