Սեւծովյան նավահանգիստներում Հայաստանը բավարար բեռներ չունի, որպեսզի լաստանավերը անմիջապես վերցնեն դրանք: Այդ մասին լրագրողներին հայտարարեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ, «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
Լաստանավի նվազագույն տնտեսական նպատակային ծանրաբեռնածությունը 16 վագոն է, ընդ որում՝ խոսքը բացարձակ նվազագույնի մասին է, ընդգծեց Աղաջանյանը: Իսկ կովկասյան նավահանգստում Հայաստանի համար երկար ժամանակ կանգնել էին 9 վագոններ: «Դրանց համար ոչ մի լաստանավ չի գա: Դա գրեթե նույն բանն է, ինչ Երեւանից Գյումրի 13 մետրանոց բեռնատարով կարտոֆիլի մեկ պարկ փոխադրել», - հավելեց նա:
Նա հավելեց, որ այդ հանգամանքներում չի կարելի պնդել՝իբրեւ թե ռուսական նավահանգիստները հրաժարվում են սպասարկել Հայաստանի բեռները: «Խոսքը պարզ նպատակահարմարության մասին է», հստակեցրեց Աղաջանյանը:
Հայկական բեռներով հերթական լսատանավը Փոթի է ժամանել դեկտեմբերի 14-ին, իսկ արդեն սահմանամերձ Այրումի կայարան՝ դեկտեմբերի 17-ին, հավելեց Աղաջանյանը: Գործին օգնել են ձմեռային դիզելով ցիստերները, որոնք օգնել են ապահովել բավարար ծավալ՝ հասցնելով մինչեւ 46 վագոն: «Այնտեղ եղել են նաեւ այլ բեռներ, այդ թվում՝ մեր կողմից փոխադրվող, սակայն մեծ մասը ապահովվել է ձմեռային դիզելային վառելիքը: Իսկ ընդհանուր առմամբ, պետք է միայն հասկանալ, որ եթե նավաանգստում կա մեկ վագոն, դա չի նշանակում, որ նրան միանգանից կսպասեն լաստանավի վրա: Երբեմն պետք է սպասել, դա ստանդարտ վիճակ է», - նշեց Աղաջանյանը:




























