ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կազմել է 461.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.59 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 562.68 դրամ (աճել է 1.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 716.92 դրամ (աճել է 2.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.46 դրամ (աճել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 232.9 դրամ, ոսկին՝ 17,430.15 դրամ, պլատինը՝ 17,537.63 դրամ:
Դեկտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 458 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 458 դրամ:




























