«Բլից-տոնականի» հյուրը այս անգամ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է:
Տարվա նախարարը
Սեյրան Օհանյանը:
Տարվա ընդդիմադիրը
Նիկոլ Փաշինյանը:
Տարվա սկանդալը
Իմ լուսանկարը «Ռասսել Կրոու-Ջերարդ Բաթլերի» հետ Ռիո դե Ժանեյրոյում:
Տարվա մրցավարը
Նախագահ Սերժ Սարգսյանը, ով կարողանում է այդքան հեշտությամբ կառավարել մեր քաղաքական դաշտը, որից ոչ մեկս գլուխ չենք հանում:
Տարվա դեղին քարտը
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի նկատողությունը Զարուհի Փոստանջյանին՝ «էս արդեն безпредел ա»:
Տարվա կորուստը
Մեր հերոս տղաները, ովքեր զոհվեցին սահմանային միջադեպերի ընթացքում:
Տարվա խաղադրույքը
Եթե հավատանք կայքերից մեկին, իմ կատարած «խաղադրույքը» Հնդկաստանի ամենափոքր նահանգի՝ ԳՈԱ-ի Sesa FA – Calangute ֆուտբոլային ակումբների հանդիպման վրա:
Տարվա ֆուտբոլային հանդիպումը
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Բրազիլիա-Գերմանիա հանդիպումը՝ 1-7:
Տարվա երազանքը
Սերտենք Հայոց ցեղասպանության դասերն ու խորհուրդը:
Տարվա Ձյունանուշը
Հրաշք աղջիկս՝ Նարես, որ դարձավ 10 տարեկան:
Ինգա Մարտինյան




























