Ռուսական «Կավկազ» նավահանգստից Ղրիմի ուղղությամբ փոխադրումները կարող են դանդաղեցնել դեպի Հայաստան բեռների առաքումը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ, «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

Նա նշեց, որ այժմ Կրասնոդարի երկրամասի եւ Ղրիմի միջեւ հաղորդակցությունն իրականացվում է միայն ծովով: Պերեկոպի միջոցով դեպի Ուկրաինա ցամաքային ճանապարհը հասկանալի պատճառներով չի գործում: Այդ պատճառով ավելացել է Կերչի նավահանգստի ծանրաբեռնվածությունը, իսկ ՌԴ-ի կառավարությունը հրամանով Ղրիմի չվերթները սպասարկվում են առաջնահերթ: «Իսկ Կովկաս նավահանգստի հնարավորությունները սահմանափակ են. այն չի կարող լիարժեք հզորությամբ աշխատել եւ Կերչում, եւ Փոթիում եւ Թուրքիայում», - հստակեցրեց Աղաջանյանը: