Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ռուսաց լեզուն ազատել անպետք օտար բառերից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երբեմն գնում ես որեւէ քաղաք, միանգամից նկատելի է տեղի պաշնոյաների կուլտուրայի մակարդակը, երբ ամեն անկյունում տարբեր հաստատությունների անվանումներն ու գովազդները բացառապես լատինատառ են»,-ասել է Պուտինը:
Բացի այդ, ՌԴ նախագահը հիշեցրել է, որ մշակույթի գործիչները իրենց աշխատանքում պետք է ձգտեն հասնել մարդկանց սրտերին:
Ավելի վաղ ՌԴ Պետական դումայում առաջակել էին տուրք սահմանել գովազդում լատինական այբուբենի տառեր եւ օտար բառեր գործածելու համար:




























