Հնդկաստանի Նյու Դելի քաղաքի փողոցում երկու տղամարդ մոտոցիկլով անցնելիս կնոջ վրա ծծմբաթթու են լցրել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել առեւրտային շարքի մոտ, որտեղ միշտ բազմամարդ է: Անհայտ անձինք դիմակներով մոտեցել են կնոջը, դեմքին ծծմբաթթու լցրել, խլել դրամապանակնու դիմել փախուստի:
Գործակալության փոխանցմամբ՝ տուժածը խորը այրվածքներ է ստացել եւ հնարավոր է զրկվի աջ աչքից: Ոստիկանությունում պարզում են տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները, հաղորդում է Lenta-ն:




























