Արժույթի փոխարժեքների տատանումը, որը տեղի ունեցավ նաեւ Վրաստանում, հաղթահարելը դժվար է, բայց կարելի է: Դեկտեմբերի 24-ին Երեւանում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ կայացած ճեպազրույցում այս մասին լրագրողներին հայտարարեց Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նա նաեւ հավելեց, որ արժութային անկայունությունը խախտել է նաեւ Վրաստանի արտաքին առեւտուրը:
«Տարվա վերջին ամիսների միտումները, իհարկե, նման չեն տարեսկզբին, բայց մենք այնքան էլ հույս չունենք, որ դա չի շարունակվի նաեւ հաջորդ տարի: Ընդհանրապես, 2015 թվականը դյուրին չի լինելու, բայց մենք 5%-ի սահմաններում տնտեսական աճ ենք ակնկալում»,- հավելեց նախարարը:
Նշենք, որ եթե նոյեմբերի 20-ին վրացական լարիի փոխարժեքը դոլարի հանդեպ կազմել է 1.7675, ապա հիմա այն 1.8978 է: Սրանք այդ երկրի Ազգային բանկի տվյալներն են:




























