Հայաստանում կարտոֆիլի գինը այժմ շատ բարձր չես անվանի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նշեց, որ կգ-ի դիմաց 240-250 դրամը (50 ցենտից մի փոքր ավելի) բավականին նորմալ է գին է:
«Այլ հարց է, որ կարտոֆիլը աշնանը կտրուկ թանկացել է. հոկտեմբերի վերջին գյուղացիները այն հավաքում էին՝ ձմռանը ավելի թանկ վաճառելու նպատակով: Սակայն այնուհետեւ իրավիճակը կարգավորվեց եւ ներկայիս գինը կարելի է համարել ադեկվատ», - հավելեց նախարարը:




























