Երկաթգծի աբխազական հատվածի գործարկման թեման դեռ փակ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Վրացական երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների գծով փոխտնօրեն Թեյմուրազ Տվիլդիանին: «Այդ հատվածի թեման դեռ փակ է, դա երկաթուղային հարց չէ»,-ասել է նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, թուրքական բեռնափոխադրողները շահագրգռված լինեն դեպի Ռուսաստան առավել կարճ ցամաքային երթուղով, Տվիլդիանին պատասխանել է, որ նման հարց չի քննարկվել:
Հիշեցնենք, որ աբխազական երկաթուղու վերագործակման ցանկալիության մասին նոյեմբերի վերջին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:




























