Թբիլիսիի շուրջ երկաթուղային շրջանցիկ երթուղին կարող է ավարտվել 2015 թվականի վերջին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Վրացական երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների գծով տնօրեն Թեյմուրազ Տվիլդիանին:
«Կարծում եմ՝ դա կարող է լինել հաջորդ տարի: Իհարկե, դեռեւս չլուծված հարցեր կան: Մեզ համար կարեւորն այն է, որ նախագծի իրականացումը փոխադրումների թանկացման չհանգեցնի: Հաջորդ տարի մանրակրկիտ վերանայումից հետո նախագծի իրականացումը պետք է շարունակվի»,- հավելեց Տվիլդիանին:
Նշենք, որ շրջանցիկ երթուղին, որի արժեքը 350 մլն դոլար է գնահատվում, նախատեսում է Թբիլիսիի երկաթուղային հանգույցը քաղաքի կենտրոնական մասից տեղափոխել հյուսիսային հատված: Նախագիծը ենթադրում է նոր՝ 30 կմ-անոց հատվածում արագության բարձրացում, որով Բաթումի եւ Փոթի ճանապարհվելիս անցնելու են նաեւ հայկական գնացքները:




























