Ժամանակ է պետք, որպեսզի բոլորը մի փոքր հանգստանան, քանի որ կատարվածի արձագանքը այսօր շատ էմոցիոնալ է, Slon Magazine-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է հայտնի Ռուսաստանում ապրող հայ գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը՝ խոսելով ռուբլու արժեզրկման եւ դրա պատճառների մասին:
Նա նշեց, որ ինքը նույնպես չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Ենթադրության շուրջ, որ «Ռոսնեֆթը» պարտատոմսերի վաճառքից աննախադեպ 625 մլրդ ռուբլի է ստացել եւ այդ գումարները կարող էին ընկնել արժութային շուկա, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ չի սիրում ենթադրություններ անել եւ քննարկել ասեկոսեները:
«Ես չեմ սիրում ենթադրություններ անել, քննարկել ասեկոսեներ, չեմ ուզում… Ես համոզված եմ, որ եթե արժույթի գնման խոշոր հայտեր լինեին, դա պարզ կդառնար կես ժամվա ընթացքում: Ուստի եթե զանգվածային գրոհ լիներ կամ խոշոր ընկերություններից որեւէ մեկը որոշեր կտրուկ ինչ-որ պարտավորություններ կատարել, դրա համար ամիսներով ստուգումներ չեն պահանջվում: Եվ ես կարծում եմ, որ վաղ թե ուշ այս ամբողջ տեղեկատվությունը հայտնի եւ հասանելի կդառնա: Եթե պատճառը դա չէ, նույնպես հայտնի կդառնա: Պարզապես ժամանակ է պետք, որպեսզի բոլորը մի փոքր հանգստանան, քանի որ այսօր կատարվածի նկատմամբ շատ արձագանքը շատ էմոցիոնալ», - ասաց նա:



























