Բաշկիրիայում հունվարի 1-ից կվերացվի հանրապեության նախագահի պաշտոնը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Օրինագիծը կապված է հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձի վերանվանմամբ պայմանավորված սահմանադրական փոփոխությունների հետ: 2015թ. հունվարի 1-ից շրջանի ղեկավարի Ռուստեմ Համիտովի պաշտոնը նախագահից կվերանվանի Բաշկորտոստանի Հանրապետության:
Այժմ ղեկավարը եւ նրա ընտանիքի անդամները պարտավոր են իրենք վճարել հանգստի մեկնելու եւ հետ վերադառնալու ծախսերը: Հանրապետության առաջին դեմքին եւ նրա ընտանիքի անդամներին երաշխավորվում է անվճար բժշկական սպասարկում եւ առողջարանային բուժում: Բոլոր ծախսերը վճարվում են հանրապետության բյուջեի հաշվին:




























