Հայաստանի կառավարությունը կմիանա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների նկատմամբ մտավոր իրավունքների պաշտպանությանը: Համապատասխան որոումն ընդունվել է այսօր՝ դեկտեմբերի 25-ին՝ կառավարության նիստի ընթացքում:

Որոշման համաձայն, կառավարությունը երաշխավորում է թույլ չտալ Եվրասիական միութան երկրների ապրանքների ներմուծումը հանրապետություն՝ առանց դրանց իրավատերերի թույլտվության: Նշված ապրանքային նշաննով մակնշված ապրանքները պետք է գրանցվեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է արգելել առանց իրավատերերի համաձայնության ներմուծված ապրանքների վերաարտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ: