Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի առեւտրի միասնական սեսիայում «վաղվա» հաշվարկներով ռուբլու նկատմամբ դոլարի միջին կշռված փոխարժեքը, որով հաստատվում է ԿԲ-ի պաշտոնական փոխարժեքը Մոսկվայի ժամանակով 11:30-ին նվազել է 1,88 ռուբլով՝ կազմելով 52,6159 ռուբլի, վկայում են բորսայի տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Չորեքշաբթի դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 54,4913 ռուբլի: