Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8,5 տոկոսի հասցնելով փորձում են զսպել գնաճը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ որպես գործիքակազմ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելը ճիշտ քայլ է, որոշակիորեն կզսպի գնաճը: Թե ինչ արդյունքների կհասնենք, առայժմ վաղ է ասել, դեռ որոշ ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք, թե ինչ է լինելու:

«Շուկայի վարքագծի տեսանկյունից չեմ կարծում, թե էական փոփոխություն տվեց, բայց, այնուամենայնիվ, փորձեց պայքարել գնաճի դեմ, Ռուսաստանի Դաշնությունը եւս նույն քայլը ձեռնարկեց»,-ասաց տնտեսագետը: 

Արտակ Մանուկյանը շեշտեց, որ ավելի լավ կլիներ ԿԲ-ն փորձեր ժողովրդի մոտ վստահություն բարձրացներ, օրինակ՝ ավանդների երաշխավորման չափերը ավելացնել, ինչը ավելի կենսական նշանակություն ունի: