Ուկրաինայի հայերի 30 ընտանիքներ համաձայնել են գալ Հայաստան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կառավարությունում բրիֆինգի ժամանակ լրագրողներին հայտնել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է աջակցել նրանց, բացի բնակարանից: «Բանն այն է, որ ազատ սոցիալական բնակարաններ, որոնք կային մեր տրամադրության տակ, արդեն բաշխվել են սիրիահայերին: Բայց մնացած բոլոր հարցերում՝ լեզվի ուսուցում, փաստաթղթերի ձեւակերպում,աշխատանքի տեղավորում, մենք կօնգնենք: Այդ ուղղությամբ կանենք ամեն բան: Իսկ ստիպել որեւէ մեկին, որ գա Հայաստան, մենք իհարկե, չենք կարող»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:

Նշենք, որ Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջաններից փախստականները, այդ թվում հայերը, փաստացի ամբողջությամբ տեղափոխվել են Ռուսաստան: