Դեկտեմբերի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Կապան-Գորիս մայրուղու Որոտան գյուղի տարածքից, «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 28-ամյա Սերյոժա Վ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է փաթեթ՝ թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն չոր զանգվածով:

Հայտնաբերվածն առգրավվել է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: