Հիվանդանոցից, դեկտեմբերի 23-ին, ժամը 12.40-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա կին եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Երեւանի 16-րդ թաղամասում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 24-ին պարզվել է, որ կնոջը Երեւանի Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել «ՕՊԵԼ G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը դեկտեմբերի 24-ին, ժամը 13.50-ին, ներկայացել է ոստիկանություն:

Կատարվում է քննություն: