Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.45-ին, Երեւանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 103 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» եւ «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միթսուբիշի»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: