Հայաստան բենզին ներկրողները պետական մարմիններին չեն խաբում: Այս մասին դեկտեմբերի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ բենզին ներկրողների ներմուծման գները չեն տարբերվում Ռուսաստանից նավթամթերք գնելու գներից՝ գումարած տեղափոխման վճարը: ՌԴ պետմարմինները նավթամթերքի արտահանման վիճակագրություն են հրապարակում: «Դա թույլ է տալիս Պետհանձնաժողովին ստուգել ներկրողների տվյալները: Մենք տեսնում ենք, որ գների անհիմն ավելացում նրանք թույլ չեն տվել», - նկատել է Շաբոյանը:
Ի պատասխան հարցին՝ խոշոր ներկրողներն ինչո՞ւ են բենզինը շարունակում գնել Ռուսաստանից, Շաբոյանը նշել է, որ նման ռազմավարական նշանակության ապրանքը ներկրվում է երկարաժամկետ պայմանագրերի հիմքով: «Այդ պատճառով կարճ ժամանակում ռազմավարական գործընկերներին հնարավոր չէ միանգամից փոխել»,- հավելել է Պետհանձնաժողովի նախագահը:



























