Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ձերբակալվել է Քոնիա քաղաքի լիցեյներից մեկի 11-րդ դասարանի աշակերտ Մ. Է.Ա.-ն։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 16-ամյա Մ.Է.Ա.-ն մի խումբ աշակերտների հետ Քոնիայի Գեդավեթի անվան այգում միջոցառում են կազմակերպել, որի ընթացքում Մ.Է.Ա-ն իր խոսքում վիրավորել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նրան գող անվանելով։
Միջոցառումից մեկ օր անց ոստիկանները հենց դպրոցից ձերբակալել են աշակերտին, իսկ դատարանն իր հերթին նրա նկատմամբ կալանման որոշում է կայացրել։
Այս միջադեպը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

























