Թուրքիայի արեւելքում ձայն եւ սառնամանիքի պատճառով ավելի քան 100 գյուղ լիովին կտրվել են արտաքին աշխարհից: Ինչպես հինգշաբթի հաղորդել է Անատոլիական գործակալությունը, առավելապես տուժել են Բիթլիս, Վան, Արդահան եւ Էրզրում նահանգները, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Լեռնային տեղանքներում բոլոր ճանապարհները արգելափակվել են, եւ տեղի բնակիչները փորձում են դուրս գալ սեփական ուժերով:
Որոշ բնակավայրերում դադարեցվել են դպրոցական պարապմունքները: Փրկարար ծառայությունները օգնում են տուժածներին, մթերքներ եւ դեղորայք են տրամադրում:



























